Mozilla/5.0 (Windows NT 10.0; Win64; x64) AppleWebKit/537.36 (KHTML, like Gecko) Chrome/81.0.4044.129 Safari/537.36

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է «Նառ-Ավ » ՍՊԸ կողմից  (այսուհետ՝ «Մենք» կամ «Վիվա Էլեքտրոնիքս») և ներկայացնում է անձնական տվյալների պաշտպանության համար սահմանված ընդհանուր դրույթները։ Կայքի բովանդակության և սույն գաղտնիության քաղաքականության համար կիրառելի օրենքը ՀՀ օրենսդրությունն է:

Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր գաղտնիության քաղաքականությունը՝ հասկանալու համար, թե ինչպես ենք Մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում ձեր անձնական տվյալները մեր կայքում:

1. Ինչպիսի՞ տեղեկատվություն ենք Մենք հավաքում

Մենք հավաքում ենք Ձեր տրամադրած անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, էլեկտրոնային փոստ և հեռախոսահամար:

Ձեր կողմից հատկացված բանկային քարտի տվյալների պահմանումը և կարգավորումը իրականացվում է այն բանկի կողմից, որը տրամադրել է Ձեզ այդ քարտը:

2. Ի՞նչ նպատակով ենք Մենք տեղեկատվություն հավաքում

Անձնական տվյալների հավաքումը Մենք իրականացնում ենք պահանջված ապրանքներն ու  ծառայությունները Ձեզ տրամադրելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ապրանքների և զեղչերի մասին տեղեկատվություն ուղարկելու համար։

3. Ինչպե՞ս ենք Մենք տեղեկատվություն հավաքում

Տեղեկատվությունը Մենք հավաքում ենք անմիջապես Ձեզանից հետևյալ միջոցներով.  

- երբ դուք գրանցվում եք https://vivaelectronics.am/ կայքում

- երբ առցանց պատվեր եք գրանցում https://vivaelectronics.am/ կայքում 

4. Ինչպե՞ս ենք Մենք պաշտպանում տեղեկատվությունը

Ձեր տվյալների գաղտնիությունն ապահովելու համար մեր կայքը օգտագործում ենք SSL անվտանգության տեխնոլոգիան՝ տվյալների փոխանցումը պաշտպանելու համար։ SSL-ը ծածկագրում է Ձեր բոլոր անձնական տվյալները, այնպես, որ այն հնարավոր չլինի կարդալ։ 

5. Անձնական տվյալները ջնջելու իրավունքը

Օգտատերը ցանկության դեպքում իրավունք ունի պահանջելու հեռացնել իր  անձնական տվյալները: Ջնջման հարցումը ստանալուց և հաստատելուց հետո, տրամադրված բոլոր տվյալները կջնջվեն